Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրապատում. Արամուս գյուղի չխոսկան հարսները
Կիսված օրը լի էր եռուզեռով։ Բակում աքաղաղը` կրակագույն թևերը թափահարեց ու, ծուղրուղու կանչելու ծեսի պատրաստության պես, վիզը ձգեց վեր, բայց միայն ծղրտոց արձակեց, ու չալպտուրիկ, սև և սպիտակ հավերը խմբվեցին նրա շուրջը։
Պարույր պապը դուրս եկավ բակ ու գոհունակ նայելով նրանց, հետո իր գերդաստանի այս ու այն գործով զբաղված, այս ու այնտեղ վազվզող տղաներին, հարսներին, երեխաների խաղին իր ձևով մասնակից, պոչը ուրախ թափահարող, շանն ու թոռներին, տեղավորվեց տան պատի տակի փայտե նստարանին, աքաղաղի պես վիզը երկարեց վեր ու այդպես հպարտ և նահապետի արժանապատվությամբ հայացքով չափչփեց իր բաժին աշխարհի հեռու-մոտիկ գծերը. հասավ լեռների ամենաբարձր կատարներին, արևի հյուսքերով բարձրացավ-իջավ ու նորից աչքը հառեց բակում խռնված մարդ-թռչուն-կենդանի բազմությանը։
Մտքերի մեջ ընկավ…
Նոր հովեր էին աջ ու ձախից գալիս, պտտվում Արամուս գյուղի նամուսով ու ադաթով ապրած-ապրողների գլխավերևում։ Մի կերպ հաշտվել էր կարճ փեշերի, կտրած մազերի, քաղաք ուսման գնացող-եկող աղջիկների` իրենից հեռու, ինչ-որ տեղ ներկայության հետ, բայց այդ մեկը Պարույրն ընդունել չէր կարող` չէ՛… Այդ մեկը շատ բան էր ջարդում երկրի հիմքերը գցած ու պահող ավանդական հայ ընտանիքների մեջ։
Գյուղում շատերն էին հրաժարվել հարսների արդեն անընդունելի հետամնացություն համարվող «չխոսկանություն» երևույթից։ Ու երբեմն լավ էլ ստանում էին պատասխանը։ Պարույրը օրինակներ գիտեր… Հենց երեկ եղբոր տանը խոսք ու կռիվ էր ընկել` սկեսրայր, հարս, սկեսուր իրար էին խառնվել, և …հազիվ հաշտեցրեց, հազիվ համոզեց, որ իրարից խռով սկեսրայրն ու հարսը խոսեն իրար հետ… Է, մինչ էդ չխոսեիք ու բանը կռվին չէր հասնի։
Առաջներում գերդաստաններ կային, որ երեսուն-քառասուն հոգով մի ընտանիքի պես ապրում էին խաղաղ-խաղաղ։ Ի՞նչն էր պահում…Էն, որ ամեն մեկը իր գործին էր ու խելքին փչածը չէր ասում…չէր կարող ասել…
Հարգանք կար, պատիվ կար, մեծի հարգը հասկանալ կար։
Պարույրի մտքերը ամպոտ երկնքի պես էին…Բեղի տակ տխուր ժպտաց… Դեռ իրեն էլ համոզում են, թե` Այ բիձա, ինչ ես նախնադարյան կանոններին կպել ու պոկ չես գալիս։
Չէ, դար էլ անցնի, սաղ աշխարհը ամոթ ասածը մոռանա, ինքը փոխվողը չի…
Ու նորից ծանր ու հպարտ հայացքը սահեցրեց իրար հետ հաշտ, տան բան ու գործին լծված ընտանիքի անդամների վրա։
Պարույրը յոթ որդի ուներ ու յոթի կանայք էլ գիտեին, որ, եթե ընտրել են իր պես տեղը-տեղին տղամարդու, իսկական հայ տղամարդու օջախը, չխոսկանության կարգը որպես ճակատագիր հլու-հնազանդ պետք է տանեն…
Փոքր հարսը` Զոյան, տան փայտյա աստիճաններով վերուվար էր անում, զրնգացնելով կաթսաներ էր տանում-բերում… Նրա երկու երեխաները դեռ փոքր էին և այդ էր պատճառը, որ մոտ կանչեց իրենց ազգականի հյուր եկած տասը տարեկան աղջկան.
– Քնարիկ ջան, դու աստիճանների մոտ կանգնի, մարդ չթողնես ներս մտնի, - և անփականք դուռը ծածկելով, շորերը հանեց ու մտավ տաշտի մեջ։
Տաք ջրի շոյանքների ու երանության գրկում էր…Մարմինն ասես հալվել, տարրալուծվել էր ջրում, օդի մաս դարձել, երբ մեկ էլ.
Ճըռռռ…ճըըըռ… ճըըըըռռռռ…
Աստիճաններով բարձրացողը հաստատ երեխա չէր, ոչ էլ հարսներից մեկը։
Զոյան քարացավ…
Արդեն պարզ էր, որ մոտեցողին կանգնեցնող չկար, իսկ քայլերի ձայնը գնալով ավելի բարձր ու չարագուշակ էր դառնում։ Հագնվել չէր հասցնի։ Խոսելու իրավունք չունեցող հարսը ակնթարթների մեջ պարտավոր էր ելք գտնել խաղք ու խայտառակ չլինելու համար։
Փոքրիկ Քնարիկն այդ ընթացքում` ամեն բան մոռացած, անհոգ ու զվարթ, բակում իր հասակակից ազգականների հետ էր, խաղի հետ էր, իր մանկության հետ…
–Փըշտ…Փը՜շտ….Փըըըը՜շշշշտ….,-որքան հնարավոր է բարձր ձայնեց ահաբեկված ու կարծես թե ելք գտած Զոյան։
Քայլերը կանգ առան… Փառք Աստծո… Դռան հետևինը հասկացավ ու … պատիվը փրկված էր։
Պարույրը ծանր քայլերով ու ծանր սրտով իջնում էր աստիճաններով։
Դեռ երբեք իրեն այսչափ վիրավորված չէր զգացել։ Իրեն` Անդրանիկի զինվորի՜ն, Սմբատ հարգ ու պատվով հոր մինուճար որդուն, Պարույր հայ տղամարդո՜ւն ու… էդպե՞ս…
Կարմրատակած դեմքով հետ ու առաջ էր գնում բակում…Ոչ մեկի կողմը չէր նայում… Տալ առնելն իր հետ էր։ Վճռելու բան կար, կշեռքին ծանրութեթևի լուրջ գործ…
Զինվորի խոցված արժանապատվությունը ծանր կշռեց ու…
Երեկոյան, երբ բոլորը տանն էին, Պարույր պապը ներս մտավ ու դանդաղ նստեց սեղանի «գլխի» իր աթոռին։
–Վեր՛ջ…էսօրվանից էս տանը ոչ մի չխոսկանություն, - հնչեց նրա բամբ ձայնը, - ես ձեր համար կատու չե՛մ, -ավելի ազդու վերջացրեց ու բռունցքով որքան ուժ ուներ խփեց սեղանին, վերջում էլ չմոռանալով իր թունդ հայհոյանքներից մեկը նետել սեղմած շուրթերի արանքից…
Չխոսկանության ավարտին մի մեծ լռություն տիրեց…
Ոչ ոք ականջներին չէր հավատում … Բոլորն ապշած էին։
Իսկ մյուս օրն ապշելու էր ողջ Արամուսը… Ու երևի երկար քննարկելու էին այս ու այնտեղ, գյուղամիջում ու տներից ներս, սարում ու հանդերում գյուղի կյանքում տեղի ունեցած այդ մեծ իրադարձությունը։
Քնարիկը, իր գիտակցված-չգիտակցված մեղքի ծանրությունից սարսափած կծկվել էր մի անկյունում ու աշխատում էր ոչ մեկի աչքին չերևալ։ Չնայած Զոյա հարսիկը այնքան էլ խիստ չէր հանդիմանել նրան, բայց Պարույր պապի զայրույթից լայնացած աչքերով տեսարանը ամենասարսափելի բանն էր թվացել աղջկան իր ապրածների մեջ։ Ու վճռել էր մյուս օրը հաստատ տուն վերադառնալ…
Առավոտյան, երբ փոքրիկ աղջիկ Քնարիկը բացեց աչքերը, հագուստների կողքին փաթեթների մի ողջ կույտ տեսավ։
Դրանք Արամուսի մինչ այդ չխոսկան յոթ հարսների նվերներն էին աղջկան։
Կարդացեք նաև
Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն